Միջուկային զենքը մահաբեր է ոչ այնքան պայթելու պահին, որքան դրանից հետո։ Այն աստիճանաբար ախտահարում է ողջ էկոսֆերան և նեոսֆերան, քայքայում կենդանի օրգանիզմները, դանդաղ մահվան դատապարտում ապագա մի քանի սերունդների։
ՀՀ գործող նախագահը (այդպիսի մեկն էլ կա) «անզուգական» մի միտք է արտահայտել. «Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ» (https://news.am/arm/news/766156.html)։
Եթե Նիկոլը ադրբեջանական դրոշն ու մաքսակետը թույլ է տալիս դնել ՀՀ Գորիս-Կապան ճանապարհին,ադրբեջանցիներն էլ՝ խաղաղապահների թույլտվությամբ դրոշ են փորձելու տեղադրեն։
«Խաղաղության օրակարգ», «Խաղաղության պայմանագիր», «բանակցություններում որոշակի առաջընթաց», «տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում», «հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա շուտով բացվելիք ճանապարհներ»...
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։